03
05, 2018

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:
 

← Վերադառնալ