Մամուլի հաղորդագրություններ
Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի նախապատրաստմանը
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով:
Ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության Նախագահը կարծիք է հայտնել, որ այդ հանգամանքներն անհրաժեշտ է բազմակողմանիորեն քննարկել առաջիկա համաժողովի ընթացքում:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է միջոցառման ծրագիրը, որի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ համաժողովը կազմակերպչական բարձր մակարդակով անցկացնելու և համահայկական կարևորագույն բոլոր հարցերը օրակարգում ներառելու նպատակով:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: