06
12, 2013

Նախագահը հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին պարգևատրել է Պատվո շքանշանով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին:

Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:

Վլադիմիր Սոլովյովը Հանրապետության Նախագահից երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը, նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի արժանանալու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել դաշնակցային ոգով զարգացող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը և այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ օրերս ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, որը, զրուցակիցների համոզմամբ, նոր հնարավորություններ է բացում երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացման և Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության ընդլայնման և խորացման համար:

 

← Վերադառնալ