Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի փոխայցելությունները:
Նախարար Իրակլի Ալասանիան ՀՀ նախագահին տեղեկացրել է իր հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության մոտեցումներն ու որդեգրած քաղաքականությունը՝ Իրակլի Ալասանիան շեշտել է, որ Վրաստանի առաջնահերթությունների մեջ է եղբայրական Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ զարգացնելը: