17
01, 2013

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու դրանից բխող պարտավորությունների կատարումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացված խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին: Պատվիրակության անդամները նշել են, որ դրանք լուրջ քայլ էին դեպի առաջ: Նախագահի խոսքով, այդ ամենին զգալիորեն օժանդակել է նաև Եվրոպայի խորհրդի կողմից անցկացված մոնիտորինգը, որի համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այդ կազմակերպությանը և ընդգծել, որ ակնկալում է համագործակցության հետագա խորացում: Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք գործադրվել և գործադրվելու է, որպեսզի նախագահական ընտրություններն անցնեն էլ ավելի լավ, քան որևէ այլ ընտրություն անկախ Հայաստանի պատմության ընթացքում:


 

← Վերադառնալ