21
12, 2012

Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին

 

Հայաստանի Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին:

Նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը: Խորհրդի անդամները հավանություն են տվել նաև 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների կատարման, ինչպես նաև համալսարանում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների կատարման վերաբերյալ բուհի ռեկտորի հաշվետվություններին: ԵՊՀ 2011/2012 ուսումնական տարվա գործունեությունը խորհրդի անդամների կողմից գնահատվել է բավարար:

Օրակարգի հարցերի շարքում լսելով նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը 2012 թվականի (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ խորհուրդը որոշել է հավանության արժանացնել այն և համալսարանի ընթացիկ տարվա եկամուտների ու ծախսերի հաշվետվության գնահատումը կատարել հաշվեքննության արդյունքների հիման վրա: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2013թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը:

 

← Վերադառնալ