30
11, 2012

Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն բանակցությունների արդյունքներով դեկտեմբերի 1-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
 

← Վերադառնալ