24
11, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան


Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կմեկնի Լիբանանի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ ԼՀ նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Հանրապետության նախագահը կհանդիպի նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին: Այցի շրջանակներում Նախագահը կայցելի Անթիլիաս, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի Լիբանանի չորս առաջատար համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայանագետ ուսանողների հետ: Լիբանանում Նախագահը հագեցած այցի շրջանակներում հանդիպում կունենա նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, կայցելի Զմմառ, հանդիպում կունենա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ, կմասնակցի «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այնուհետ կայցելի ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:

ՀՀ նախագահի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև տարբեր ոլորտներում Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
 

← Վերադառնալ