05
10, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, որոշվել է 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Որոշվել է նաև 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
 

← Վերադառնալ