19
09, 2012

Սերժ Սարգսյանը դիտել է «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում դիտել է «Փոխգործակցություն-2012» Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների մեկնարկից առաջ Հանրապետության նախագահին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու զորավարժության դաշտի մակետը:

Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և պատշաճ անցկացման համար ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգևատրել է `

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովին,

ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք զորամասերի հրամանատարների և ժամկետային ու պայմանագրային զինծառայողների՝ գնդապետ Հայկ Գառնիկի Կարապետյանին, գեներալ-մայոր Կամո Գրիգորիի Քոչունցին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորիկ Միսակի Պետրոսյանին, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Գոռ Թաթուլի Հակոբջանյանին,

Ռուսաստանի Դաշնության 98-րդ օդադեսանտային դիվիզիայի 217-րդ օդադեսանտային գնդի 2-րդ օդադեսանտային գումարտակի հրամանատար, կապիտան Պյոտր Պյոտրի Պոպովին,

Բելառուսի Հանրապետության զինված ուժերի 357-րդ առանձին գվարդիական աերոմոբիլային գումարտակի 3-րդ աերոմոբիլային վաշտի նռնականետորդի օգնական, շարքային Անդրեյ Վասիլիի Բելոդեդին,

Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի օպերատիվ պատրաստության վարչության բաժնի պետ, գնդապետ Աբդուալի Գանիի Տուգաևին,

Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ Գուլոմ Տավարի Պիրոևին,

Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արագ արձագանքման հատուկ ջոկատի բաժնի պետ, ոստիկանության մայոր Ժիրգալբեկ Բոլոտբեկի Ժումալիևին,

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության 249-րդ կենտրոնի հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների անցկացման ավագ սպա, փոխգնդապետ Ալեքսեյ Ալեքսեյի Ինյակինին,

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումների և ավիացիայի վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Վալենտինի Գորշուկովին,

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ հրահանգիչ, մայոր Համբարձում Ռաֆիկի Սարգսյանին:


 

← Վերադառնալ