26
06, 2012

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ՝ Մարգիթ Ֆիշերի հետ:

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների բանակցությունները նեղ, ապա՝ ընդլայնված կազմով:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում, իսկ մինչ այդ երկու երկրների նախագահների մասնակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև:

← Վերադառնալ