Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
03, 2012
Բելգիայում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ավարտին
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:
Կցանկանայի մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, և թե՛ գործադիր մակարդակներում:
Մենք կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան-ԵՄ խորացող համագործակցության համատեքստում: Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ` Հայաստանի Ազգային ժողովի և Եվրախորհրդարանի միջև, այնպես էլ բազմակողմ՝ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` Եվրոնեստի ձևաչափերում:
Բոլորովին վերջերս` փետրվարի 22-23-ին, Երևանում տեղի ունեցավ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում: Հավատացած ենք, որ Եվրոնեստը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Ուրախ էինք նաև նույն ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:
Նախագահ Շուլցի հետ քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ: Պարոն Շուլցին ներկայացրեցի մեր երկրում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու մեր հանձնառությունը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության միջև բարեփոխումների խթանմանն ուղղված նպատակային աջակցություն ապահովելու քայլերը:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք վերջին ժամանակաշրջանում ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ներառյալ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու, ԵՄ երկրներ մուտքի վիզաների դյուրացման և ոլորտային համագործակցության բնագավառներում:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ուրախ եմ, որ ի թիվս այլ միջազգային դիտորդների, հայաստանյան ընտրությունները կդիտարկի նաև Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը:
Նախագահ Շուլցին տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Նշեցի, որ հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: Եվ բանակցությունների այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաև ոչ հավասարակշռված ձևակերպումներ պարունակող բանաձևեր ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացը: Մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, և վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը:
Շնորհակալություն:
***
Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ համատեղ հայտարարությունից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձևերի ընդունման փորձերն ու մտադրությունները՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք այդ մասին պարոն Շուլցի հետ խոսել ենք: Շատ հանգիստ ենք վերաբերում դրանց, որովհետև Եվրոպական խորհրդարանն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին: Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թթ. վերջերին և 90-ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին: Այն ժամանակ էլ Եվրոպական խորհրդարանը բանաձևեր ընդունեց: Ես վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը նույն հարցի վերաբերյալ բանաձև ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից: Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա»: