Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
12, 2011
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:
Տեղի է ունեցել նաև համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:
Նստաշրջանում կարևոր որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձևավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:
Փոփոխություններ են կատարվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով ավելի նպաստել կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ ամրապնդմանը: Ընդունվել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը և ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակը 2012թ. նշելու միջոցառումների ծրագիրը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստին: