Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
11, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:
Նախագահը կարևորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար և ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: