Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
10, 2011
Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
Պետական այցով ՌԴ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Կրեմլի Մեծ Պալատում առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված մի շարք ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Մասնավորապես ստորագրվել են՝
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ծառայության միջև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդության քաղաքականության նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թվականի դեկտեմբերի 28-ի համաձայնագրում և նրան կից` 1996 թվականի դեկտեմբերի 28-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարա¬րության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդատվությունների ծրագիր 2012-2013թթ. համար»,
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև հումանիտար ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր,
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիր:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՌԴ պետական այցի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ` համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Շնորհակալություն, հարգարժան Դմիտրի Մեդվեդև,
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Նախքան քիչ առաջ ավարտված հանդիպումների արդյունքների մասին ձեզ հետ կիսվելը, կցանկանայի անկեղծ երախտագիտություն հայտնել իմ բարեկամին և գործընկերոջը` Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնություն պետական այցի հրավերի համար: Սա առաջին պետական այցն է մեր պետությունների միջև հարաբերությունների պատմության մեջ: Եվ մենք հասկանում ենք, որ այն ցույց է տալիս մեր հարաբերությունների բացառիկ բնույթը: Սա նշանակում է, որ մենք արդեն հատել ենք բարիդրացիական հարաբերությունների շեմը, և մեր հարաբերություններն այժմ կառուցում ենք ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների ոգով: Մեզ դա լիովին բավարարում է: Ինչ վերաբերում է հանդիպմանը, Դմիտրի Անատոլիի Մեդվեդևն արդեն ընդարձակ և բազմակողմանի ներկայացրեց մեր հանդիպման թեմատիկան, որով գործնականում մեկնարկեց պետական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Իմ կողմից նշեմ, որ մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում մեր երկու պետական այցերը, որոնց միջև ընկած հատվածում եղել են բազմաթիվ հանդիպումներ` ինչպես պետության և կառավարության ղեկավարների, այնպես էլ օրենսդիր իշխանության, մեր նախարարությունների և գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով, վկայում են այն դրական լիցքի մասին, որը հատուկ է միայն շատ մտերիմ երկրներին, որոնք իրենց հարաբերությունները կառուցում են իսկական դաշնակցային հարաբերությունների ոգով:
Մեզ հաջողվեց ապահովել զարգացման կայուն աճ բոլոր ուղղություններով. շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, մենք ձեռնամուխ ենք եղել տնտեսական նոր նախագծերի իրականացմանը, ընդլայնել ենք հումանիտար ոլորտում շփումները և միջտարածաշրջանային կապերը: Դա կարևոր է, քանի որ ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների ամրապնդման ընդհանուր տրամադրվածությունը: Այդ գործի շարունակությանը կծառայի հենց նոր ստորագրված հումանիտար մեծ Համաձայնագիրը, որը առաջիկա տասնամյակների հեռանկարով կստեղծի գիտության, մշակույթի և կրթության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հնարավորություններ:
Դիտարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը: Իսկ այդպիսիք մեզ մոտ շատ-շատ են:
Տնտեսական ոլորտում մենք ունենք ընդհանուր մեծ նախագծեր: Պետք է նկատել, որ այդ ոլորտում մեր համագործակցությունն այնպիսին է, որ մենք կարողացանք նույնիսկ ճգնաժամի ժամանակահատվածում որակական փոխություններ թույլ չտալ: Ռուսաստանը եղել և վստահորեն մնում է Հայաստանի առաջին գործընկերը և՛ ապրանքաշրջանառության, և՛ ներդրումների, և՛ համատեղ ձեռնարկությունների քանակի առումով:
Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բավարարվենք ձեռք բերվածով: Պետք է բազմազանեցնել մեր առևտրատնտեսական կապերը, օգտագործել բոլոր հնարավորությունները էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում, գյուղատնտեսության, շինարարության մեջ, լրացուցիչ խթան հաղորդել միջտարածաշրջանային համագործակցությանն ու զբոսաշրջությանը, զարգացնել ներդրումային նախագծերը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բժշկության գծով և այլ ոլորտներում: Դրան է ուղղված այնպիսի կարևոր համակարգող մեխանիզմի գործունեությունը, ինչպիսին է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որից մենք սպասում ենք ինչպես պայմանավորվածությունների ժամանակին իրականացում, այնպես էլ հետագա փոխգործակցության վերաբերյալ նոր առաջարկություններ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմի համանախագահին` պարոն Լևիտինին լավ աշխատանքի համար:
Ես նաև ուրախ եմ, որ այցի շրջանակներում մենք ստորագրեցինք մի շարք համաձայնագրեր և փաստաթղթեր: Չնայած կարող է թվալ, թե ունենալով այնպիսի իրավապայմանագրային բազա, որում հաշվվում են մոտավորապես 200 միջպետական, միջկառավարական և այլ փաստաթղթեր, դժվար է մտածել դրա հետագա ընդլայնման մասին: Բայց հենց այն փաստը, որ մենք դրանք այսօր ստորագրեցինք, խոսում է այն մասին, որ նոր հորիզոններ դուրս գալու, երկարաժամկետ հեռանկարներ ունեցող նախագծեր համատեղ իրականացնելու հնարավորություններ կան:
Բնականաբար, մենք խոսել ենք միջազգային ասպարեզում մեր համագործակցության մասին, խոսել ենք տարածաշրջանային գործերի մասին, հանգամանորեն մտքեր ենք փոխանակել ղարաբաղյան կարգավորման մասին:
Դրա կապակցությամբ ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի Ռուսաստանի Դաշնության նախագահին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին` հետևողական միջնորդական ջանքերի համար, որոնք նրանք գործադրում են այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ երկրների հետ սերտ փոխգործակցությամբ: Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ և անձամբ իր մասնակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տասը հանդիպում, ստորագրվել է երեք հայտարարություն, որոնք ոչ միայն օգնեցին պահպանել փխրուն խաղաղությունը, այլ նաև ստեղծեցին հնարավորություններ, դժվար է ասել, կողմերի միջև վստահության չափի ամրապնդման, բայց, ամեն դեպքում` վստահության ինչ-որ նշանների առաջացման համար:
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների կողմից Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունվել է երեք հայտարարություն, որոնք նշմարում էին խաղաղ կարգավորման ուրվագծերը:
Մեր այսօրվա հանդիպման ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ հաստատվեց Հայաստանի նվիրվածությունը` բացառապես խաղաղ միջոցներով, միջազգային իրավունքի մեկ ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա հակամարտության շուտափույթ լուծմանը: Հենց այս ոգով ենք տեսնում հարցի կարգավորումը, երաշխավորված խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման հնարավորությունները:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ջերմ ընդունելության և ընդգծված ուշադրության համար: