06
10, 2011

Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար:

Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շրջայցի ավարտին Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել. «Ֆրանսիան չի մոռանում»,-գրել է Նիկոլա Սարկոզին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ծառ են տնկել՝ Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը հիշատակող հուշասյան հարևանությամբ:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի կտրվի պետական ընթրիք:

← Վերադառնալ