Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել Սարյանի ստեղծագործության տարբեր շրջանները ներառող հավաքածուին, թանգարանի երեք հարկերում կազմակերպված մշտական ցուցադրությանը: Հանրապետության ղեկավարը դիտել է նաև ս.թ. հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված է ինչպես Մ. Սարյանի տուն-թանգարանից, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանից, Սարյան ընտանիքի հավաքածուից ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն:
Այցի ընթացքում Հանրապետության ղեկավարին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի ներկայիս խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ որոշակի շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաև՝ թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ: Նախագահ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: