Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
07, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Նախագահը նախ ուշադրություն է հրավիրել ոլորտի խնդիրների հանրային ներկայացման կարևորության վրա: «Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը` իբրև թարմ օրինակ նշելով, որ հունվար-ապրիլ ամիսների ուղևորափոխադրման ցուցանիշների հրապարակումից հետո «Հայաստանը չորս ամսում լքել է 45 հազար մարդ» արտահայտությունն ուղղակի դարձավ առանձին շրջանակների լոզունգը, որը սև գույներով լիուլի շահարկվեց:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ շատ ուշադիր հետևել է այս հարցի շուրջ ծավալված հանրային բանավեճին և կարծում է, որ ո՛չ մեր փորձագետները, ո՛չ համապատասխան կառույցների ղեկավարները չկարողացան կամ չփորձեցին իրենց հրապարակային խոսքով ազդեցիկ կերպով բացատրել ու հորդորել մեր քաղաքական գործիչներին` որևէ ցուցանիշ թմբկահարելուց առաջ ավելի համակողմանի ներկայացնել պատկերն ու հիմնվել օբյեկտիվ միտումների վրա:
«Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների և Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում` Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա եթե որևէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի և Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների` տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա: Չեմ կարծում, թե այն ժամանակ որևէ մեկը կանգնելու է և ասելու. «կներեք, տարեսկզբին ես սխալ վերլուծություն եմ կատարել»:
Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», և վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան և իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն: Անշու՛շտ, իհարկե, հետաքրքիր թեզ է, մի քիչ ժպիտ առաջացնող, բայց, այնուհանդերձ, իրոք, հետաքրքիր: Ավելին, վերջին ամիսների աժիոտաժի ֆոնին ադրբեջանցիները նաև եզրակացության են եկել, թե իբր ես ներքին ընդդիմության հետ բանավեճի պատճառով է, որ ուշադրություն շեղելու համար զբաղվում եմ բանակի ուժեղացման խնդիրներով: Կարող եմ միայն ասել, որ ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող և սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է: Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երևույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբևէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա միևնույնն է, չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»,- խորհրդակցության մասնակիցներին ուղղված խոսքում ասել է Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, արտագաղթը և միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների և մտահոգության առարկա են: Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում միգրացիայի վերաբերյալ վիճակագրության պակաս կամ տվյալների հավաքագրման թերացումներ կան, որոնք թույլ չեն տալիս կարճաժամկետ հատվածի համար պարբերաբար և ճշգրիտ պատկերացումներ կազմել իրավիճակի և զարգացումների մասին: Ըստ Հանրապետության ղեկավարի, ի վերջո, մարդկանց և աշխատանքային միգրացիայի գործընթացը բարդ երևույթ է, հիմնվում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական, մշակույթային և հասարակական-քաղաքական գործոնների վրա: Ընդ որում, ժամանակակից աշխարհում դրա էությունը և բնույթը փոխվում է` դառնալով ավելի արդիական և բազմագործոն:
«Հայաստանից արտագաղթի և մշտական բնակչության մասին ճշգրիտ տվյալները հասանելի կարող են լինել մարդահամարի արդյունքում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և մենք արդյունքները կունենանք 2012թ. փետրվարի վերջին: Իսկ մինչ այդ եզրակացությունների համար կարող ենք դիմել երկրի արտաքին ուղևորափոխադրումների մասին վիճակագրությանը: Տարվա ընթացքում երկիր ժամանած և երկրից մեկնած ուղևորների տվյալները և հատկապես դրանց մնացորդը միայն կարող են հուշել միգրացիայի մասին, թեև այս տվյալները վերաբերում են բոլոր հնարավոր պատճառներով ուղևորաշարժին: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է ուղևորափոխադրումների ծավալը: Սա դրական իրողություն է, որը նշանակում է, որ ակտիվացել է թե՛ Հայաստանի նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրվածությունը, և թե՛ մեր հայրենակիցների արտաքին գործարար և անձնական կապերն ու ինտեգրվածությունը:
Եթե 2000 թվականին բնակչության ընդհանուր շարժը կազմել է ընդամենը 857 հազար մարդ, 2007-ին այն կազմել է մոտ 2.5 միլիոն, իսկ արդեն 2010-ին` 3.5 միլիոն մարդ: Այսինքն վերջին տարիներին Հայաստան մուտք գործած և Հայաստանից դուրս եկած մարդկանց թվաքանակը փոքր ինչ ավելի է եղել Հայաստանի մշտական բնակչության համեմատ: Այս միտումը, նախ, խոսում է երկրի և հասարակության ընդհանուր զարգացումների մասին, մասնավորապես՝ գործարար կապերի, մշակութային, գիտական, կրթական, տուրիստական և անհատական կապերի ու հարաբերությունների կտրուկ աճի և ընդլայնման մասին, որոնց հիմքում, ինչ խոսք, նաև տնտեսական հնարավորություններն են: Ընդ որում, մարդկանց ելքի ու մուտքի շարժերն ավելացել են թե՛ օդային, թե՛ երկաթուղային, և թե՛ավտոմոբլիային տրանսպորտի միջոցով:
Բնակչության ուղևորափոխադրումները տարվա ընթացքում ունեն խիստ արտահայտված սեզոնային բնույթ, որը գրեթե նույնությամբ պահպանվում է վերջին տասը տարիների ընթացքում: Հունվար-մայիս ամիսներին մեկնողների թվաքանակը գերազանցում է ժամանողներին, հունիսին ժամանողների թվաքանականը մեծ է, ամառային մյուս ամիսներին և սեպտեմբերին մեկնողների թվաքանակն է մեծ, իսկ տարեվերջին` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, կրկին խիստ մեծ է ժամանողների թվաքանակը: Այսինքն, արձանագրված միտումները համապատասխանում են մեր այն պատկերացումներին, որ տարվա սկզբին մեր բնակչության մի հատված մեկնում է արտագնա աշխատանքի հիմնականում ԱՊՀ երկրներ և վերադառնում տարեվերջին: Ամառային սեզոնի սկզբին մեծանում է զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, իսկ ամառվա վերջին` մեկնումը: Այս պատկերը լիովին հիմնավորվում է առկա վիճակագրությամբ:
Մեզ անհանգստացնող հիմնական թեման մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունն է, այսինքն` տարվա ընթացքում ավելի շատ մարդ մեկնում է, քան վերադառնում: Այս միտումը մշտապես առկա է եղել անկախությունից ի վեր և այսօր պետք է դառնա մեր առավել մեծ ուշադրության և իրականացվող քաղաքականության առարկան: 2000թ. Հայաստան չեն վերադարձել մոտավորապես 57 հազար մարդ, 2001-ին` 60 հազար մարդ, այնուհետ այն փոքրացել է և արդեն 2004-2006 թվականներին գրանցվել դրական հաշվեկշիռ: Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազել է 23-29 հազար մարդ:
Ինչ վերբերում է 2011-ի առաջին կիսամյակի տվյալներին. Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը: Սա որևէ նոր միտում չի ենթադրում և ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխահային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետևանքները, և, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է և տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում: Հետևաբար 2011-ին պետք է ակնկալել արտագնա աշխատանքից նաև բնակչության եկամուտների աճ:
Այդուհանդերձ, Հայաստանից դուրս, օտար ափերում հաջողություններ փնտրողների թվաքանակը պետք է համարել մեծ, և մենք պետք է, իհարկե, լուրջ անհանգստանանք այս խնդիրներով ու բազմապատկենք մեր ջանքերը բարեփոխումների արագացման գործում: Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը` մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից: Այլ ճանապարհ չկա: Իսկ մինչ այդ, բնականաբար, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք այդ ընթացքը կասեցնելու ուղղությամբ: Գիտեմ, որ այս ուղղություններով բազմաթիվ ծրագրեր են մշակվում: Այսօր հենց դրա համար ենք հավաքվել, որպեսզի քննարկենք առկա խնդիրները և մեր առաջիկա քայլերը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է ՀՀ կառավարության կողմից պետական հայեցակարգի շրջանակներում իրականացվող աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին, այդ թվում` միգրացիոն ծառայության 2011թ. գերակա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի, ս.թ. օգոստոսին կառավարության հաստատմանը ներկայացվելիք Միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրագործումն ապահովող գործողությունների ազգային ծրագրով նախատեսվող միջոցառումների մասին:
Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Նախագահի կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ կներկայացվի հստակ միջոցառումների ծրագիր և մոտակա ամիսներին լայն քննարկումներ կկազմակերպվեն մարդկանց այսօր այդքան մտահոգող վերոհիշյալ հարցերին հավաստի, սպառիչ և ամբողջական պատասխաններ տալու և այս թեմայով անհարկի շահարկումները բացառելու համար:
Խորհրդակցության մյուս մասնակիցները յուրաքանչյուրն իր մասով ներկայացրել են միգրացիոն իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումները, ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը: