13
05, 2011

Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Դադասյանին, Հարություն Հարությունյանին, Վլադիմիր Օհանյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը՝ վեց տարի)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ Հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի 2011թ. ապրիլի 21-ի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի 7 մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշել է մրցույթի հաղթողներին: Մրցութային հանձնաժողովը որոշել է հաղթող ճանաչել Ժիրայր Դադասյանին, Հարություն Հարությունյանին, Վլադիմիր Օհանյանին` հիմք ընդունելով լրագրության ոլորտում և հատկապես, հեռուստատեսությունում այդ թեկնածուների երկարամյա աշխատանքային փորձը, ինչպես նաև լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները:

← Վերադառնալ