Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
05, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ:
Նախագահը նշել է, որ Հայաստանի անկախության ձեռքբերման և Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օրվանից` երկկողմ կապերն ինտենսիվ զարգանում են. Լիտվան առաջին պետությունն էր, որը ճանաչել է մեր երկրի անկախությունը, և առաջին միջազգային պայմանագիրը Հայաստանն ստորագրել է Լիտվայի հետ: Սերժ Սարգսյանի խոսքով, երկու երկրներն այսօր լավ հնարավորություններ ունեն քննարկելու հարաբերությունների զարգացմանն ու համագործակցությանն ուղղված հարցեր` ձևավորելով օրակարգ ապագայի համար:
«Ձեր այցը նշանակալի է նաև նրանով, որ Լիտվան ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում: Դա, իհարկե, պատվաբեր և պատասխանատու առաքելություն է, և այն խոսում է ձեր պետության` միջազգային հանրության առջև պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության մասին»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի խոսքով, հայ-լիտվական հարաբերություններում նոր փուլ է սկսվում, ինչը շատ ուրախալի է: Նա նշել է, թե իր երկրի համար տարիներ առաջ անչափ կարևոր էր ճանաչել բոլոր նորանկախ պետություններն այնպես, ինչպես նրանք էին ճանաչում Լիտվան` այդպիսով նոր էջ բացելով պատմության մեջ:
«Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ բոլորս, ովքեր իբրև պետություն 20 տարի ինքնուրույն ապրում և զարգանում ենք` բարգավաճենք և կարողանանք օգնել միմյանց, քանի որ իրար հասկանում ենք ավելի լավ, քան մյուսները, ովքեր երբեք չեն եղել պատմականորեն այդքան մոտ: Ես նույնպես շատ ուրախ եմ, որ մենք կարող ենք հասկանալ միմյանց ու օգտակար լինել ինչպես տնտեսական, այնպես էլ միջազգային հարցերում»,-ընդգծել է Նախագահ Գրիբաուսկայտեն:
Հանդիպումից հետո Հայաստանի և Լիտվայի նախագահները զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել հայտարարությամբ` ամփոփելով հանդիպման արդյունքները:
***
ԶԼՄ-ների համար Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Լիտվայի Հանրապետության Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո
Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Մեկ անգամ ևս ողջունում եմ Լիտվայի Հանրապետության Նախագահ տիկին Դալիա Գրիբաուսկայտեին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում արձանագրվել է համագործակցության դինամիկ ընթացք։ Եվ Հայաստանը Լիտվային դիտում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լիտվական երկխոսությունը տարեցտարի զարգանում և ընդլայնվում է` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ:
Նախագահ Գրիբաուսկայտեի հետ մեր առանձնազրույցի ընթացքում արդյունավետ և կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձանք տարածաշրջանային և գլոբալ որոշ խնդիրների: Վերահաստատեցինք երկկողմ և բազմակողմ հարթություններում հայ-լիտվական կապերը խորացնելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը:
Ես կրկին շնորհակալություն հայտնեցի տիկին Նախագահին Լիտվայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչելու համար, ինչը վկայությունն է լիտվացի բարեկամ ժողովրդի բարձր բարոյական նկարագրի և համամարդկային արժեքներն այսրոպեական շահերից վեր դասելու գիտակցման: Դեռևս XIXդ. վերջին լիտվացի ժողովուրդն արձագանքել է Օսմանյան կայսրությունում թուրքերի իրագործած կոտորածներին` մամուլում հրապարակելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ և ընդգծելով հայ ու լիտվացի ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանությունը:
Հաշվի առնելով ընդհանուր պատմական անցյալը՝ նաև կարևորեցի Լիտվայի լավագույն փորձի ընդօրինակումը պետականաշինության, եվրաինտեգրման գործընթացներում և աջակցությունը Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում: Վկայակոչեցի Բալթյան երկրների միջև համագործակցությունը որպես հաջողված մոդել` ափսոսանք հայտնելով, որ առայժմ նույնը հնարավոր չէ կիրառել մեր տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը շարունակում է խորացնել իր իսկ ստեղծած անջրպետը՝ գծելով 21-րդ դարի համար այդքան օտար թվացող բաժանարար գծեր:
Անդրադարձանք Լիտվայի՝ ԵԱՀԿ նախագահությանը, որը պատվաբեր և միաժամանակ խիստ պատասխանատու առաքելություն է միջազգային հանրության առջև: Դրական գնահատեցի Վիլնյուսի ցանկությունը սատարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` շեշտելով հայկական կողմի հանձնառությունը կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով:
Ցավոք, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը՝ կրկնվող և քաղաքակիրթ երկխոսության որևէ չափանիշների չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին: Ըստ էության, Ադրբեջանը որպես մարտավարություն ընտրել է ձգձգման քաղաքականությունը և, ըստ էության, իր համար հարմար առիթի է սպասում, որպեսզի նոր ռազմական ավանտյուրա սկսկի:
Հայաստանը ողջունում է միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և անձամբ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք աշխատելու, պատրաստ ենք բանակցելու, պատրաստ ենք և անհրաժեշտ ենք համարում որոնել փոխզիջումներ: Բայց լուծման համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը ևս ունենա նույն ցանկությունը:
Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի Նախագահին՝ հետաքրքիր քննարկումների համար և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:
***
ԶԼՄ-ների համար Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հայտարարությունը` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո
Շնորհակալություն պարո՛ն Նախագահ:
Իհարկե, Հայաստանը մեզ համար շատ կարևոր է որպես տարածաշրջանում կայունացնող գործոն, ինչպիսին կարող է լինել: Չնայած ձեր պատմական անցյալին, չնայած կապերին, հարաբերություններին և ցավոտ կետերին, այն ցավին, որ ժառանգել եք դարերի ընթացքում, այդուհանդերձ, ձեր ժողովուրդն ի վիճակի է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի, որն այսօր նախագահում է Լիտվան, հիմնական նպատակն է և ամենակարևոր հանգամանքը, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով լուծումը հնարավոր է: Որևէ մեկը, այդ թվում՝ որևէ միջազգային կազմակերպություն երբևէ չի սատարի ռազմական լուծմանը: Այդպիսին էր իմ շատ հստակ ուղերձը այս երեք օրերի ընթացքում իմ կողմից այցելած բոլոր պետություններին: Միաժամանակ Լիտվան, իհարկե, կսատարի բոլոր կողմերի այնպիսի ծրագրերին, որոնց նպատակը կլինի օժանդակել վստահության ամրապնդման միջոցառումներին: Իհարկե, ենթադրում ենք, որ այդ միջոցառումները պետք է երկու կողմերն էլ իրականացնեն:
Այցիս երկրորդ օրակարգային հարցը և նպատակը, անշուշտ, ձեր երկրի եվրոպական ինտեգրման գործընթացն է: Այդ գործընթացն ինքնին շատ օգտակար էր և արդյունավետ՝ Լիտվայի համար, այդպիսին է նաև Հայաստանի համար: Գործընթացն օգնում է ձեզ՝ բարեփոխվելու և ավելի շուտ հասնելու ժողովրդի բարեկեցությանը: Ես ձեզ շնորհավորում եմ ընդամենը վերջերս Եվրոպական Միության հետ բանակցություններում ևս երկու գլուխների քննարկումն ավարտին հասցնելու համար: Լիտվան բարեփոխումների և բանակցությունների հարուստ փորձ ունի: Մենք պատրաստ ենք փոխանակելու մեր փորձը և օգնելու ձեզ՝ նախապատրաստվել բանակցության գործընթացում: Իհարկե, այնքանով, որքանով հիմա դուք ցանկություն կհայտնեք:
Երկրորդ հանգամանքը, որ ձեզ համար շատ կարևոր է՝ միջուկային էներգետիկայի հետ կապված ծրագրերն են: Ֆուկուսիմայի իրավիճակից հետո ամբողջ Եվրոպան և նույնիսկ ամբողջ աշխարհը ձգտում են միջուկային անվտանգության ավելի բարձր չափորոշիչներ ապահովել: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի կամ Լիտվայի, այլ նաև ամբողջ մարդկության, ամբողջ աշխարհի համար: Ինչո՞ւ է Եվրոպան սկսում իրականացնել այլ նախաձեռնություն՝ Եվրոպայում գործող միջուկային էներգետիկայի բոլոր օբյեկտների սթրես թեստավորում: Սեփական անվտանգության համար կխնդրեի, որպեսզի նույնն անեին Եվրոպական Միության բոլոր հարևանները: Դա ոչ միայն անվտանգության համար է արվում, այլև ազգերի միջև վստահությունն ամրապնդելու նպատակով է, որ տեղեկատվությունը պետք է բաց և հրապարակայնորեն փոխանակել: Համառոտակի քննարկելով այս հարցը ձեր հանրապետության ղեկավարի հետ՝ ես հասկացա, որ Հայաստանը պատրաստ է դրան:
Մեր հարաբերությունների երկրորդ բաղադրիչը կամ փաթեթը՝ երկկողմ հարաբերություններն են, որոնք քաղաքական առումով շատ բարձր մակարդակի վրա են: Ե՛վ մեր, և՛ ձեր պետություններն սկզբից ևեթ անկախություն հռչակեցին, ուստի միասին միաժամանակ կարող ենք տոնել անկախության 20-ամյակը: Մեր տնտեսական կապերին պայծառ ապագա է սպասվում: Մենք պատրաստ ենք ներդրումներ անել և պատրաստակամորեն սպասել ձեր ակտիվությանը մեր երկրում: 20 տարվա ընթացքում մեր երկու պետությունների անցած ուղիները տարբեր են, բայց կան նաև բազմաթիվ նմանություններ: Մենք հնարավորինս բաց ենք և պատրաստ՝ համագործակցելու և օգնելու: