Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
04, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին:
Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ մեր երկրի համագործակցությունը` կարևորելով 1996-2010թթ. Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհի տեսքով Հայաստանին ցուցաբերված շուրջ 41 միլիոն եվրոյի օժանդակությունը, նաև` Նիդերլանդների ազգային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված փոխգործակցությունը: Նախագահի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ենթախումբն արդեն 18 տարի նախագահող Նիդերլանդներն այդ տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել: Հայաստանը, լինելով այդ ենթախմբի անդամ պետություններից մեկը, արդյունավետ համագործակցություն է ունեցել ինչպես նախագահող երկրի, այնպես էլ ենթախմբի անդամ պետությունների հետ:
Նիդերլանդների ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկը նշել է, թե հաճույքով է հիշում 2007թ. Հայաստան կատարած իր առաջին այցը, որը մեր երկրի հետ համագործակցության զարգացման առումով բավականաչափ օգտակար է եղել: Նուտ Վելինկը ևս գոհունակությամբ է խոսել ԱՄՀ/ՀԲ Նիդերլանդների ենթախմբի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության մասին` ընդգծելով, որ այն միշտ գերազանց է եղել: