Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
03, 2011
Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեթ Կորանտեգին (նստավայրը` Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-գանայական հարաբերությունները կզարգանան: Նշելով, որ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսություն, Հանրապետության ղեկավարը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը:
Գանայի դեսպանը հեռանկարային է համարել Հայաստանի հետ ադամանդագործության, գյուղատնտեսության, արդյունաբերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Նա նշել է, թե ս.թ. ապրիլին իր երկիրը Մոսկվայում նախաձեռնել է անցկացնել գործարար համաժողով, և ուրախ կլիներ, եթե Հայաստանի ներկայացուցիչները ևս մասնակցեին: Դեսպանի համոզմամբ, դա գործարարների համար լրացուցիչ հնարավորություն է` տեղեկանալու միմյանց շուկաների հնարավորություններին և համագործակցության եզրեր գտնելու: