Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
12, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Տոմաշ Պորեբային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:
Նախագահը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը Երևան և Ստեփանակերտ, որը Նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների և տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարևոր է:
«Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուր մոտեցում, ի վերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եւ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության, անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաև Լեռնային Ղարաբաղ այցելության կարևորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի:
«Ես օգտակար տեղեկություններ ստացա և տեղում տեսա ու զգացի իրավիճակը: Այդ ամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին»,-ասել է Տոմաշ Պորեբան` Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկելով նաև Հայաստանի և Եվրոպական կառույցների միջև համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: