Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
20
12, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության հանդիսավոր արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին` մաղթելով նրան եռանդ, հաստատակամություն և հաջողություն:
Շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը մասնավորապես ասել է.
«Վեհափա՛ռ Տեր,
Պարո՛ն Կարապետյան,
Երևանի ավագանու հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ բոլորիս Երևանի նոր քաղաքապետի ընտրության կապակցությամբ: Ցանկանում եմ նրան նոր եռանդ, հաստատակամություն և հաջողություն:
Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երևան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարո՛ն Կարապետյան, մաղթում եմ, որպեսզի Դուք արդարացնեք բոլորիս հույսերը և հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են, առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ: Երեկ չէ առաջին օրը մենք ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հանգամանորեն խոսել ենք այն որակների և մոտեցումների մասին, որ պետք է դրսևորի պետական պաշտոնյան: Ես իրոք լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին իսկ օրերից բոլորին ակնհայտ է լինելու, որ Դուք սկսել եք այդ պահանջների իրականացումը: Ավելին ասելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ մի քանի ամիս հետո պարզապես պետք է արդյունքներն ի մի բերենք` մենք կարողանու՞մ ենք արդյոք դրված չափանիշները կատարել, թե՞ ուղղակի ամեն անգամ ավելի բարձր նշաձող ենք դնում: Եթե մենք ի վիճակի ենք կատարելու մեր իսկ պահանջները, ապա մենք ի վիճակի ենք մեր երկիրն առաջ տանելու:
Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս շնորհավորում եմ»: