Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
29
10, 2010
Նախագահ Սարգսյանն ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և հայ-կանադական հարաբերությունների խորացման գործում կարևորել պատվիրակության այցը մեր երկիր:
«Մենք բարձր ենք գնահատում հայ-կանադական հարաբերություններում ձևավորված մակարդակը և խորապես շահագրգռված ենք այդ հարաբերությունների զարգացմամբ ու համագործակցությամբ: Համաշխարհային տնտեսության մեջ Կանադայի ձեռբքերումներն զգալի են, և Հայաստանը տարբեր ոլորտներում Ձեր երկրի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մոնրեալի բոլոր ժամանակների իշխանություններին` այնտեղ բնակություն հաստատած հայության նկատմամբ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար:
Մոնրեալի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը ինչպես Երևանի ու Մոնրեալի, այնպես էլ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով կանադահայերի հետ միասին այսուհետ ևս ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում hամագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Երկուստեք կարևորվել է նաև 2011թ. Երևանում Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովի անցկացումը: