Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
10, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2010» ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2010» երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն, խթանել համատեղ բիզնեսն ու ներդրումները:
«2010թ.` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» կարգախոսով անցկացվող ցուցահանդեսում Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել էներգետիկայի, այդ թվում` ատոմային էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության, շինարարության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտների նոր տեխնոլոգիաներին:
Երևանյան ցուցահանդեսին իրենց ապրանքատեսականիով հայկական մի շարք ընկերությունների հետ ներկայացել են Ռուսաստանի Դաշնության տասնութ տարածաշրջաններից ժամանած մոտ յոթանասուն ընկերություններ: Արդյունաբերական ցուցահանդեսում տաղավարներ ունեն նաև Հայաստանի մարզերը: