Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
11
10, 2010
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջունելով հյուրին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սլովենիայի Նախագահի առաջին այս այցելությունը Հայաստան, երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա: Ընդգծելով, որ Սլովենիան եւ Հայաստանն իրենց անկախությունը ձեռք են բերել գրեթե նույն գործընթացների արդյունքում եւ համաժամանակյա զբաղված են եղել պետական շինարարությամբ, Նախագահ Սարգսյանը նշել է, թե միգուցե այդ պատճառով մինչ այժմ փոխայցելությունները հաճախակի չեն եղել. “Մենք շատ ընդհանրություններ ունենք` համադրելի ենք բնակչությամբ, տարածքով, նույնիսկ ճակատրագրով` նման ենք: Եւ սա, կարծում եմ, լավ հիմք է, որպեսզի մենք զարգացնենք եւ ամրապնդենք մեր հարաբերությունները”,-ասել է Նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Սլովենիայի զարգացման օրինակը Հայաստանի համար ուսանելի է:
Նախագահ Դանիլո Թյիրկը եւս ընդգծելով, որ պատմության մեջ առաջին անգամ է Սլովենիայի Նախագահն այցելում Հայաստան, հավաստիացրել է, որ իր երկրում մեծ հիացմունքով են վերաբերվում հայ ժողովրդին եւ նրա բազմադարյա պատմությանը. “Հայաստանի պատմությունը կարելի է համեմատել երկար եւ հարուստ պատմություն ունեցող սակավաթիվ պետությունների հետ”,-ասել է Սլովենիայի Նախագահը` խորհրդանշական համարելով Հայաստանի հնագույն մայրաքաղաքի օրը Երեւան այցելելու փաստը:
Անդրադառնալով այս տարեսկզբին Լյուբլյանայում կայացած հայ մշակույթի փառատոնին եւ այն համարելով Սլովենիայում վերջին շրջանի ամենատպավորիչ մշակութային իրադարձություններից մեկը` Դանիլո Թյիրկը նշել է, որ փառատոնի շրջանակներում իրեն հնարավորություն ընձեռվեց բացահայտել հայ ավանդական ու ժամանակակից մշակույթի խորությունը. “Մենք ապագա համագործակցության տեսանկյունից, ի թիվս այլ ոլորտների, կարեւորում ենք հատկապես մշակույթի բնագավառում փոխգործակցությունը: Մինչ Հայաստան գալն ընթերցում էի մի գիրք Հայաստանի մասին, որը Ցվետկո Զագորսկի անունով սլովենացի հեղինակն է գրել: Մի հիանալի գիրք, որ նա գրել է ձեր մեծ գրողի` Թումանյանի մասին, եւ որից ես շատ տպավորված եմ”,-ասել է Սլովենիայի Նախագահը:
Ընդլյանված կազմով հանդիպմանը հաջորդել է երկու երկրների կառավարությունների միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողությունը. Սլովենիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները համաձայնագրեր են ստորագրել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու, տնտեսական համագործակցության, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, իսկ ՀՀ մշակույթի նախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ ստորագրել է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-սլովենական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը մեծապես նպաստելու, հայ մշակույթը Սլովենիայում լայնորեն ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Միտյա Ռոտովնիկին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով:
Այնուհետեւ Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: