28
05, 2010

Նախագահ Սարգսյանը Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ ու կոչումներ է հանձնել

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 24-ի հրամանագրերով` Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, արվեստի, բժշկության, լրագրության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառների մի խումբ ներկայացուցիչների: Նախագահ Սարգսյանն այսօր նրանց է հանձնել պարգեւները, շնորհավորել Հանրապետության օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու առթիվ: "Հանրապետության տոնը լավ հնարավորություն է` ընդգծելու մեր ժողովրդի արժանավոր զավակների աշխատանքը, մատնացույց անելու նրանց, ովքեր իրենց տեղում բարեխղճորեն, նվիրումով և մասնագիտական բարձր ունակություններով ծառայում են մեր հասարակությանը, ողջ հայությանն ու հայրենիքին",- ասել է Նախագահը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հազարավոր պատանիներ ու աղջիկներ տեսնելով նրանց` կեզրակացնեն ու կհասկանան, թե որն է կյանքի ճիշտ ճանապարհը, ինչպիսի մարդկանց պետք է նմանվել և ինչպես ապրել: "Շնորհակալ եմ ձեզ ոչ միայն ձեր աշխատանքի, այլև հասարակության մեջ օրինակելի, ճիշտ կերպար դառնալու համար: Մաղթում եմ բոլորիդ երջանկություն անձնական կյանքում և նոր հաջողություններ աշխատանքում",- ասել է Նախագահ Սարգսյանը:

← Վերադառնալ