Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
05, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆին: Նա Հայաստանում է` մասնակցելու այսօր Երեւանում մեկնարկած ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին։
Ողջունելով համաժողովի անցկացումը Հայաստանում` Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ջանքերն աշխարհում սովահարությունը նվազագույնի հասցնելու եւ հաղթահարելու գործում: Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ կազմակերպության ներդրած ավանդը գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարձրացման, սննդի անվտանգության ապահովման, գյուղմթերքների արտադրության եւ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության զարգացման գործում: Նշելով, որ կազմակերպությունն իր զեկույցներից մեկում բարձր է գնահատել գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը` Նախագահ Սարգսյանն ասել է. "Այդ որոշակի հաջողություններում մենք տեսնում ենք նաեւ ձեր կազմակերպության դերակատարությունը, դրանք նաեւ երկկողմ համագործակցության արդյունք են":
Ժակ Դիուֆը կազմակերպության եւ նրա անդամ երկրների կողմից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության եւ հանդիպումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: "Մենք գոհ ենք Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից",- ասել է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը` դրա լավագույն վկայությունը համարելով համատեղ իրականացված ծրագրերի ծավալն ու տրամադրված ռեսուրսները: Նա նաեւ ողջունել է աղքատության հաղթահարման ուղղությամբ Հայաստանի գրանցած առաջընթացը:
Ժակ Դիուֆը վստահեցրել է, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նախագահ Սարգսյանը համագործակցությունը կարեւորել է ոչ միայն ֆինանսական աջակցության, այլեւ այն փորձառության, աշխատանքի մշակույթի տեսանկյունից, որ նրանք բերում են Հայաստան: