24
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Նախագահը եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել է արտասահմանյան մամուլի էջերում Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների եւ փաստագրական լուսանկարների նոր կազմակերպված ցուցադրությանը:

Այդ հրապարակումների համար աղբյուր են հանդիսացել ոչ միայն Եղեռնը վերապրած հայերի վկայությունները, այլեւ այդ ոճրագործության ականատեսը եղած օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, լրագրողների, ճանապարհորդների եւ այլ անձանց հաղորդած տեղեկությունները:

Արտասահմանյան մամուլում հրապարակված այդ նյութերը կարեւոր տեղեկություններ են պարունակում Ցեղասպանության ընթացքի եւ հետեւանքների մասին` միեւնույն ժամանակ հանդիսանալով Հայոց մեծ եղեռնի իրողության անուղղակի վկայություններ:

← Վերադառնալ