Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
04, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։
Ողջունելով մեր անվանի հայրենակցին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Մենք հպարտանում ենք Ձեզանով եւ արտերկրում հաջողության հասած մեր ժողովրդի բոլոր զավակներով եւ կարծում ենք, կարող եք օգտակար լինել մեր Հանրապետությանը": Երկրի ղեկավարը շնորհավորել է գիտնականին` վերջին ձեռքբերումների առթիվ եւ նշել, որ Հայաստանում անթաքույց ուրախությամբ էին հետեւում, թե ինչպես է նա ամբողջ աշխարհին պատմում այդ հաջողության մասին:
Հանրապետության նախագահը եւ անվանի գիտնականը քննարկել են Հայաստանի եւ ՄՀՄԻ-ի միջեւ հետագա համագործակցության զարգացման հարցեր, անդրադարձել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրերին։ Ակադեմիկոս Հովհաննիսյանն ասել է, որ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է ԵրՖԻ-ի բազայի վրա Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում: