06
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Նա մեր երկիր է ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Մեզ համար շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում" եւ հավելել. "հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին": Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել է, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է:

Հանրապետության Նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու:

← Վերադառնալ