12
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։

Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել տիկին Վիդալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի եւ Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Մեծ նշանակություն տալով ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Խոսքն այստեղ միայն ֆինանսական միջոցների մասին չէ, շատ ավելի կարեւոր են փորձը, ներգրավվածությունն ու համեմատվելու հնարավորությունը":

Կոնսուելո Վիդալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար: Նա ասել է, որ մեկնում է հիանալի հիշողություններով, եւ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ տարածքների համաչափ զարգացման, հաջորդ տարի նախատեսվող մարդահամարի կազմակերպման հարցերի շուրջ: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ուշագրավ է համարել Հայաստանի օրինակը, որ տնտեսության վրա թեեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել, այնուամենայնիվ սոցիալական ծրագրերը լիովին պահպանվել են:

← Վերադառնալ