29
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

album picture
album picture
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում:

Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ հասարակական կյանքում ձեռք բերած տպավորիչ հաջողություններով: "Մենք մեծապես շահագրգիռ ենք` ամրապնդելու եւ խորացնելու մեր կապերը Չինաստանի հետ եւ կանենք հնարավորը մեր հարաբերությունների հետագա զարգացման համար",- ասել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահն ու Չինաստանի դեսպանը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, "Շանհայ Էքսպո` 2010" ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը, հայաստանյան տնտեսությունում չինական ներդրումների հետագա խթանմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ