25
09, 2009

Նախագահ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանրապետության Նախագահը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնվող օրակարգը: Նրանք համակարծիք են եղել, որ "Արեւելյան գործընկերության" ծրագիրը համագործակցության զգալի ներուժ է պարունակում եւ նոր բովանդակություն կհաղորդի հարաբերություններին:

Նախագահ Սարգսյանն ու Պիտեր Սեմնեբին անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը ի սկզբանե բանակցությունները վարել եւ համաձայնությունների են եկել այն փոխըմռնմամբ, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ այս սկզբունքից ետքայլի որեւէ փորձ կարող է վտանգել ողջ գործընթացը:

Պիտեր Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը հայ-թուրքական բանակցությունների կարգավորման գործընթացին եւ հույս հայտնել, որ Հայաստանի այս պատմական նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի:

← Վերադառնալ