Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգեւներ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի եւ Սփյուռքի կրթության, մշակույթի, գիտության, առողջապահության, լրագրության, ավիացիայի, սպորտի ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ, ուժային կառույցների զինծառայողներ, սփյուռքահայ բարերարներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով ու մեդալներով, շնորհվել են պատվավոր ու զինվորական բարձրագույն կոչումներ:
Այսօր Նախագահ Սարգսյանը պարգեւատրվածներին հանձնել է պետական բարձր պարգեւները: Շնորհավորելով նրանց` երկրի ղեկավարն ասել է. "Պարգեւատրման արարողությունը միշտ էլ հաճելի պարտականություն է: Դրանով պետությունն իր շնորհակալանքի, երախտագիտության խոսքն է ասում իր արժանավոր զավակներին: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով, մտքի ու ստեղծագործության թռիչքներով առաջ են մղում մեր գիտությունն ու արվեստը, մեր ուժային կառույցներն ու առողջապահությունը, մեր կրթությունն ու սպորտը:
Առանց չափազանցության կարելի է ասել, որ դուք եւ ձեր նման մարդիկ են ցանկացած երկրի հզորությունը, վերելքի գրավականն ու հենարանը:
Մեր ձգտումն ու նպատակն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում, իր գործի մեջ դրսեւորի նույն որակներն ու նվիրումը, ինչ դուք` ձեր ոլորտներում: Համոզված եմ, որ այդ պարագայում մեր երկիրն առաջ կշարժվի շատ մեծ քայլերով:
Ես ինքս նախկինում պարգեւատրվել եմ եւ գիտեմ, թե հայրենիքի պարգեւը որքան բարձր է ու պարտավորեցնող, թե որքան նոր լիցքեր ու նոր մղումով աշխատելու ուժ է տալիս այդ պարգեւը: Այս առումով ես շատ լավ հասկանում եմ ձեր` պարգեւատրվածներիդ զգացումները:
Հայաստանն այսօր ապրում է վերափոխումների եւ վերաիմաստավորումների կարեւոր ժամանակահատված, եւ այս պայմաններում կրկնակի կարեւորվում է երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց եռանդն ու ակտիվությունը: Հայաստանի առջեւ ծառացած ներկայիս խնդիրները բարդ են, բայց լուծելի մեր ողջ ժողովրդի, այդ թվում նաեւ այս սրահում ներկա գտնվողների եւ նրանց գործընկերների ջանքերով:
Կրկին շնորհավորելով Անկախության տոնի եւ հայրենիքի բարձր պարգեւներին ու կոչումներին արժանանալու առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, հաջողություն եւ նոր բարձունքների գրավում":