Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
09, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի Նախագահին փոխանցել է Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լավագույն մաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը:
Նախագահ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն եւս մեկ անգամ ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը: Նրանց խոսքով` երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության միջոցով:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ-վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին:
Անդրադարձ է եղել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով եւ ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին եւ պատրաստ է լրջորեն քննարկել դրանք:
Հայաստանի Նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին: Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները եւ կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման ու ներդրումային մթնոլորտի բարելավման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին: