04
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է Միության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին:

Պերճ Սեդրակյանի խոսքով` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել ազգային-քաղաքական խնդիրների հանդեպ եւ մեծ ուշադրությամբ հետեւում է գործընթացին: Նա ասել է, որ Բարեգործականը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները եւ կարեւորում այն հանգամանքը, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման:

← Վերադառնալ