Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
31
08, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը BBC-Ի թղթակից Գաբրիել Գեյթհաուսին
BBC: Պարոն Նախագահ, արդյո՞ք կմեկնեք Թուրքիա` դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը:
Նախագահ Սարգսյան: Գիտեք,այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալը կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկասնո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, և ես գնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու: Եվ երկրորդ տարբերակ. մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարևոր: Ուզում եմ ասել, որ եթե դուք ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում, եւ թե արդյո՞ք մենք կարող ենք մինչև հոկտեմբեր ինչ-որ արդյունքների հասնել, ահա թե ինչպիսին կլինի իմ պատասխանը:
BBC: Իսկ ի՞նչ քայլ եք դուք սպասում Անկարայից` բանակցություններն ապասառեցնելու համար:
Նախագահ Սարգսյան: Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին և ասել եմ հետևյալը. ես կգնամ Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն կամ եթե մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա մի բան կլինի, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Կարծում եմ, նորմալ և ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը` հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
BBC: Արդյո՞ք դուք պատրաստ եք փոխզիջումների գնալ 1915թ. դեպքերի հարցում և այն հարցում, թե արդյո՞ք Թուրքիան դրանք կճանաչի որպես ցեղասպանություն:
Նախագահ Սարգսյան: Բնականաբար, դա շատ կարևոր է. կարևոր է մեր ժողովրդի համար, կարևոր է Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար: Կարևոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարևոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել: Կարևոր է, վերջապես, որպեսզի ապագայում դա չկրկնվի: Սակայն մենք Ցեղասպանությունը չենք դիտարկում որպես հարաբերությունների հաստատման նախապայման:
BBC: Այսինքն գոյություն ունի՞ փոխզիջման հնարավորություն։
Նախագահ Սարգսյան: Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին։ Մենք ասում ենք, որ, այո՛, եղել է Ցեղասպանություն, և անկախ նրանից, կճանաչի Թուրքիան, թե` ոչ, սա փաստ է, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանությունների խնդիրներով զբաղվող բոլոր մասնագետների կողմից, ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից։ Սակայն այս պարագայում մենք դա չենք համարում որպես նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար։
BBC: Բայց ամեն դեպքում դա խանգարում է Թուրքիայի հետ ձեր հարաբերություններին։ Մի մարդ, ում հետ ես խոսել եմ Երևանում, հետևյալ համեմատությունն է արել. երբ դուք մեքենա եք վարում, դուք պետք է վերահսկեք այն, ինչ կատարվում է ճանապարհին` ձեր հետևում, դրա համար էլ պետք է ժամանակ առ ժամանակ հայելիով հետ նայել։ Սակայն կարևորն առջևում ընկած ճանապարհն է։ Որքանո՞վ է այս համեմատությունն արտացոլում իրավիճակը։
Նախագահ Սարգսյան: Ճիշտ է։ Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկացել ասել այդ մարդը։ Նա ասում է, որ մենք պետք է մեր հայացքներն ուղղենք դեպի ապագա։ Բայց նա նաև ասում է, որ մենք իրավունք չունենք մոռանալ անցյալը։