Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
07, 2009
Տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 21-ի հրամանագրով Մխիթար Պապոյանը նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Այսօր Արդարադատության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորի երդման արարողությունը:
Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը, նա ժողովրդի առջեւ երդվել է "դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, սրբորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները` ապահովելով օրենքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը":
Նախագահ Սարգսյանը շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով նորանշանակ դատավորին` հույս է հայտնել, որ երդումը կդառնա նրա գործունեության հիմնական ուղեցույցը:
Արդարադատության խորհրդի նիստում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նաեւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հուլիսի 17-ին Խորհրդի անդամ ընտրված Մեսրոպ Մակյանին: