Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Վենեսուելայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Ուգո Խոսե Գարսիա Էրնանդեսը (նստավայրը` Մոսկվա):
Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վենեսուելայի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ընդլայմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկկողմ համագործակցության ակտիվացումը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է չորս տարի առաջ Վենեսուելայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: