Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
07, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:
Ողջունելով հյուրերին, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու ձգտումը:
"Մենք գտնվում ենք աշխարհագրական յուրօրինակ տարածաշրջանում, որը յուրահատուկ է իր մշակութային բազմազանությամբ եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ: Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է նաեւ չլուծված խնդիրներով եւ միայն փոխադարձ վստահության, համագործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապագայի հույս ունենալ: Դրանից ելնելով, մենք միշտ այն կարծիքին ենք եղել եւ շարունակում ենք լինել, որ համագործակցության ու երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի բարդ հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը եւ ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը",- ասել է Հանրապետության Նախագահը: Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցչի` Միխայիլ Շվիդկոյի դերն այս գործում:
Նախաձեռնության մասնակիցները երկրի ղեկավարի հետ զրուցել են հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումներ ստեղծելու անհրաժեշտության եւ դրա իրականացման ուղիների մասին:
ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձեւավորելու հնարավորություններ ստեղծել: Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի, ժամանակն է ընդառաջ քայլ կատարել ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ` այդ գործում մեծապես ներգրավելով երկու ժողովուրդների մտավորական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներին, ովքեր կարող են իրենց շփումներում գտնել ընդհանրության եզրեր:
Նախաձեռնության հեղինակների խոսքով` պետությունների ղեկավարների մակարդակով վարվող քաղաքական երկխոսությանը զուգահեռ քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը հնարավորություն կտա հաստատել կանոնավոր շփումներ, իսկ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Երկու ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է համարվել վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին:
Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: