Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Նախագահ Բաշար ալ-Ասադի մամուլի ասուլիսը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությունը մամուլի համար
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյան.
“Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Տիկնոջս եւ ինձ համար մեծ պատիվ է այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդունել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադին` տիկնոջ հետ:
Մեր ժողովուրդները դարեր շարունակ կողք-կողքի քայլել են պատմության բարդ ու դժվարին ճանապարհով` մշտապես նեցուկ լինելով միմյանց եւ կերտելով ընդհանուր մշակութային ժառանգություն: Հայ ժողովրդի համար օրհասական պահին Սիրիայի բարեկամ ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների: Այսօրվա աշխարհասփյուռ հայության մեծամասնության նախնիները ցեղասպանությունից իրենց փրկությունն են գտել հենց Սիրիայի դարպասներում: Այս առումով կուզենայի հիշել Սիրիայի երջանկահիշատակ նախագահ Հաֆեզ ալ-Ասադի` Հայաստանում շուրջ 30 տարի առաջ արտասանած խոսքերը. "Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է":
Մեր անկախության ձեռքբերմանը հաջորդող տարիներին հայ-սիրիական բարեկամությունը նոր որակ եւ բովանդակություն է ստացել: Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների եւ հատկապես Սիրիայի հետ հարաբերությունների զարգացումը եղել է մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Հայաստանն ու Սիրիան սերտ համագործակցություն են ծավալում քաղաքական ասպարեզում, մասնավորապես միջազգային կառույցներում: Սակայն լուրջ քայլերի անհրաժեշտություն կա առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ, չնայած առկա խնդիրներին, մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել համագործակցությանը նպաստող առանցքային խնդիրները լուծելու համար: Դրան կօժանդակի վաղը Երեւանում բացվող հայ-սիրիական գործարար համաժողովը: Պայմանավորվածություններ կան նաեւ տրանսպորտային հաղորդակցության, հատկապես ցամաքային տրանսպորտի բնագավառում համագործակցության առումով: Այսօր նաեւ ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը նպաստող մի շարք փաստաթղթեր: Դրանցից հատկապես կառանձնացնեի ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրը, որը երկու կողմերի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանը նպաստող առանցքային պայմանագրերից է: Ոչ պակաս կարեւոր են նաեւ հումանիտար ոլորտին առնչվող փաստաթղթերը:
Վերադառնալով մեր այսօրվա հանդիպմանը` նշեմ, որ պարոն Նախագահի հետ անկեղծ եւ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ քննարկված բոլոր խնդիրների առնչությամբ կողմերի միջեւ առկա է լիակատար փոխըմբռնում: Մենք նաեւ պայամանավորվեցինք շարունակել բարձր մակարդակի շփումներն ու քննարկումները:
Մեկ անգամ եւս ողջունում եմ Նախագահ ալ-Ասադի այցը Հայաստան` այն գնահատելով որպես բարեկամ երկրի նախագահի պատմական այց:
Պարոն Նախագահ, բարո'վ եք եկել”:
Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադ.
(թարգմանություն արաբերենից)
“Իմ ուրախությունն եմ արտահայտում` այցելելով այս գեղեցիկ երկիրը եւ հանդիպելով պարոն Նախագահ Սերժ Սարգսյանին:
Սա Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի առաջին այցն է Հայաստան` Հայաստանի անկախացումից հետո: Իհարկե, երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում այս պաշտոնականությամբ:Այդ հարաբերությունները պետք է դիտարկել ե'ւ պատմական, ե'ւ փոխադարձ համակրանքի, ե'ւ ժողովրդական, ե'ւ մշակութային տեսանկյունից: Երկու ժողովուրդներն էլ անցյալ դարերում անցել են դժվարին ճանապարհներ, եւ այդ դժվարություններն օգնել են, որպեսզի նրանք միասին լինեն` հաղթահարելու այդ դժվարությունները: Երկու ժողովուրդների միջեւ հանդիպումը տեղի է ունեցել հատկապես այն սիրիացիների միջոցով, այն հայերի միջոցով, ովքեր ապրում են Սիրիայում եւ հարգանք են վայելում այդ երկրում եւ պատշաճորեն կատարում են իրենց պարտականությունները: Այդ հայերը եկան Սիրիա, մտան այդ հասարակության մեջ, ապրեցին այդ հասարակությունում, ընդունեցին դրա նիստուկացը, բայց միեւնույն ժամանակ չմոռացան իրենց ազգայինը եւ պահպանեցին իրենց մշակույթը: Եվ կարելի է ասել, մի ուրույն նմուշ ստեղծվեց այն մարդու տեսակի, որը կարող է տարբեր քաղաքակրթությունների մեջ ապրելով` ստեղծել իր նոր քաղաքակրթությունը: Սիրիայում գոյւթյուն ունեցող մշակութային բազմազանությանը նրանք ավելացրին իրենցը:
Կարող եմ ասել, որ ամուր հիմք կա այս հարաբերությունների համար, եւ մենք այսօրվա մեր հանդիպումներում եւ գալիք հանդիպումներում պետք է կարողանանք շարժվել ավելի լավ եւ ավելի արագ: Դրա համար էլ իմ հանդիպումը պարոն Սարգսյանի հետ հարուստ էր իր բովանդակությամբ: Անդրադարձանք շատ հարցերի, որոնք կապված էին Մերձավոր եւ Միջին Արեւելքին, Կովկասին, Միջին Ասիային:
Մենք Սիրիայում շատ գոհունակությամբ ընդունեցինք այն քայլերը, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Եւ ես պարոն նախագահ Սարգսյանին հայտնեցի իմ կարծիքը, որ մենք պատրաստ ենք օգնելու, որպեսզի այդ հարաբերություններն առաջ շարժվեն` նաեւ ելնելով այն հանգամանքից, որ սերտ հարաբերություններ գոյություն ունեն Սիրիայի եւ Հայաստանի միջեւ մի կողմից եւ մյուս կողմից` Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ:
Պարոն նախագահ Սարգսյանի կարծիքը լսեցի նաեւ Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Իհարկե, հարցը շատ խրթին է, բայց մենք կցանկանանք, որ այն ավելի չբարդանա, որովհետեւ մենք Մերձավոր Արեւելքում մեր փորձից ելնելով` տեսնում ենք, որ, ավաղ, հարցն ավելի է բարդանում եւ դրա լուծումը ավելի է դժվարանում: Ես պարոն Նախագահի կարծիքը ցանկացա իմանալ այդ հարցի շուրջ, որովհետեւ եկող ամսին այցելելու եմ Ադրբեջան եւ նախքան գնալը կուզենայի իմանալ կոնկրետ մանրամասնությունները:
Ներկայացրի նաեւ մեր տեսակետները` կապված մերձավորարեւելյան խաղաղության երկարատեւ գործընթացի հետ: Ես ասացի պարոն նախագահ Սերժ Սարգսյանին, որ այսօր իսրայելցի գործընկեր չկա, որը կարող է նստել խաղաղության սեղանի շուրջ: Եւ մենք մոտ ապագայում չենք տեսնում այդպիսի գործընկեր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք խաղաղության գործընթացը: Երբ այդպիսի գործընկեր իրոք լինի, ապա խաղաղության գործընթացն առաջ կընթանա:
Երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, մենք չենք կարող անտեսել պաղեստինցիների հարցը եւ հատկապես այն տառապանքը, որ կրում է պաղեստինցի ժողովուրդը Գազայում, այն դժվարին վիճակը, որ գոյություն ունի այնտեղ, որտեղ ապրուստի ոչ մի հնարավորություն չկա, որը հանգեցնում է երեխաների մահվան: Այս ամենը բացասական հետք է թողնում գործընթացի վրա:
Պարոն Նախագահ Սարգսյանը մանրամասն խոսեց մեր երկկողմ հարաբերությունների մասին, այդ պատճառով ես նորից չեմ անդրադառնա դրանց: Իհարկե, այսօր երեկոյան մենք առիթ կունենանք շարունակելու մեր զրույցը հայ-սիրիական հարաբերությունների մասին:
Խորին շնորհակալություն եմ հայտնում պարոն Նախագահ Սարգսյանին Հայաստան այցի հրավերի համար եւ անհամբերությամբ սպասում նրա այցին:
Պարոն Նախագահ Սարգսյանին, Հայաստանի կառավարությանը եւ բարեկամ հայ ժողովրդին ցանկանում եմ ամենայն հաջողություն եւ առողջություն”:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի պատասխանները լրագրողների հարցերին
Պարոն Նախագահ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում ձեւավորված մեծ հայկական համայնքը տասնամյակների ընթացքում դարձել է իրական բարեկամության կամուրջ հայ եւ սիրիացի ժողովուրդների միջեւ: Մեր ժողովուրդը, անշուշտ, ջերմությամբ է հիշում 70-ականներին Ձեր հոր` երջանկահիշատակ Հաֆեզ ալ-Ասադի այցը Հայաստան: Այսօր մեր երկիրը հյուրընկալել է Ձեզ: Այս օրերին հայկական մամուլը, հեռուստատեսությունը հեղեղված են Սիրիային ու հայ-սիրիական հարաբերություններին վերաբերող հարցերով: Եւ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի՞ն են պարոն Նախագահի տպավորությունները մեր երկրից ու ժողովրդից:
Իհարկե, կա տպավորություն այցելությունից առաջ եւ այցելությունից հետո: Այցից հետո տպավորության մասին չեմ կարող ասել, որովհետեւ այն կառաջանա վաղվա հանդիպումներից հետո: Ես պարոն Նախագահ Սարգսյանին ասացի, որ մի քիչ տարօրինակ է, որ երբ առաջին անգամ այցելում ես մի երկիր, հանկարծ շատ բան ես իմանում այդ երկրի մասին: Այդ գիտելիքները բնավ կապված չեն որեւէ մի գրքի հետ, որն, ասենք, կարդում ենք մի երկրի մասին:
Սիրիացի հայերն ամեն օր առնչվում են այն բոլոր հարցերին, որոնք կապված են Սիրիայի հետ, բայց երաժշտությունը, ժողովրդական պարը եւ ազգային զգեստը, այն բոլոր մանրամասնությունները, որոնցով դուք ապրում եք Հայաստանում, դրանք փոխանցվում են սիրիահայերի միջոցով եւ նաեւ մեր մշակութային ժառանգության մի մասն են կազմում: Հայ սիրիացիների մասին մենք չենք ասում, թե նրանք հայ են, հայկական համայնք են, այլ ասում ենք, որ նրանք սիրիացիներ են: Բայց նրանք պահպանել են իրենց ազգային մշակույթն իր բոլոր կողմերով, ամբողջությամբ: Եւ հարցն այն է, թե ինչ ես կզգամ, երբ տեսնեմ այս բոլոր մանրամասնությունները Հայաստանում:
Սիրիական հեռուստաընկերություն - Պարոն Նախագահ Սարգսյան, ինչպես Դուք Նախագահ ալ-Ասադի հետ նշեցիք, իրոք, աչքի ընկնող հարաբերություններ գոյություն ունեն երկու կողմերի միջեւ: Ինչպե՞ս կարող ենք պաշտոնական մակարդակով այդ հարաբերություններն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր հարաբերությունները ավելի ջերմացնենք կամ խորացնենք:
Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ գոյություն ունեցող բարեկամությունը, հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ փոխադարձ հարգանքը վկայությունն է այն բանի, որ տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում հնարավոր է ոչ միայն միջկրոնական, միջմշակութային, միջքաղաքակրթական երկխոսություն, այլ նաեւ համատեղ գոյատեւում, փոխլրացում եւ փոխհարստացում: Մեր բարեկամությունը լավ օրինակ է եւ այս օրինակը պետք է ի ցույց դնել եւ մեր ժողովուրդներին եւ այլոց, որ մենք կարող ենք ոչ միայն իրար փոխլրացնել, ոչ միայն միասին նորմալ ապրել, այլ միասին զարգանալ: Իսկ միասին զարգանալ, նշանակում է ապրել խաղաղ միջավայրում, միասին զարգանալ, անշուշտ նշանակում է համագործակցել նաեւ ներդրումների, առեւտրի, տնտեսության բնագավառում: Ժողովուրդների բարեկամության ազդեցությունը անվտանգության մթնոլորտի վրա, բարենպաստ տնտեսական մթնոլորտի վրա հենց այն է, որ նրանք իրար միջեւ խնդիրներ չեն ստեղծում: Եւ այս առումով չափազանց մեծ նշանակություն ունի Սիրիայի հայկական համայնքը, որը լավ կամրջի դերակատարությունը պետք է մինչեւ վերջ կարողանան տանել: Մշակութային եւ քաղաքական բնագավառներում, միջպետական հարաբերությունների գծում սիրիահայ մեր եղբայրներն ու քույրերը շատ մեծ դերակատարություն ունեն: Սակայն տնտեսության, ներդրումների բնագավառում նրանք այնքան էլ ակտիվ չեն: Այս ոլորտի ակտիվացման գործում հույսեր եմ կապում առաջին հերթին հենց նրանց հետ:
Իհարկե, տնտեսական հարաբերությունների խորացման գործում շատ մեծ դերակատարություն կարող է ունենալ ցամաքային հաղորդակցման ուղիների առկայությունը: Այդ մասին պարոն Նախագահն ասաց, եւ մենք կաշխատենք, որպեսզի մոտակա ժամանակներում մեր գործարարներն այդ հնարավորություններն ունենան, բայց իհարկե այդ ուղիների բացակայությունը մենք որպես պատճառ չենք ընդունելու: Մենք պարոն Նախագահի հետ պայմանավորվեցինք, որ հաջորդ հանդիպման ժամանակ միջկառավարական հանձնաժողովների նախագահները պետք է ասեն, թե այս ժամանակաշրջանում, ի՞նչ պայմանագրեր ենք ստորագրելու եւ ինչքանո՞վ է ավելացել մեր ապրանքաշրջանառությունը: Ներուժը շատ մեծ է, եւ մենք պետք է այն օգագործենք ի շահ մեր ժողովուրդների: