Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
01
06, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ
Սիրելի՛ երևանցիներ,
Ավարտվեցին Երևանի ավագանու առաջին ընտրությունները: Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երևանցիներին:
Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը և Հայ ազգային կոնգրեսին` ընտրություններում հաջողության հասնելու համար և բեղմնավոր աշխատանք եմ մաղթում Երևանի ավագանու կազմում: Շնորհավորում եմ նաև մասնակից մյուս քաղաքական ուժերին որակյալ քարոզարշավ անցկացնելու և մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առողջ մոտեցումներ ու գաղափարներ առաջ քաշելու հնարավորությունն արդյունավետ օգտագործելու համար:
Մայիսի 31-ի ընտրությունները և ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների մի ծանրակշիռ մասը և առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ: Արդյունքում` այս ընտրություններն իսկապես լուրջ քայլ էին առաջ:
Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաև խախտումներ: Դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի՛ կարող մեկ կամ մի քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են: Դրանք պահանջում են ոչ միայն խախտումների բացառում, այլև հետևողականություն խախտումների բացահայտման ու վերացման հարցում: Հետևաբար բոլորիս պահանջն է, որ խախտման յուրաքանչյուր դեպք բացահայտվի, իսկ բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատասխանատվության կանչվեն օրենքի ողջ խստությամբ:
Սիրելի՛ երևանցիներ,
Կրկին շնորհավորում եմ Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ, մեր մայրաքաղաքին մաղթում բարօրություն, իսկ երևանցիներին` ամենայն բարիք ու հաջողություն: