11
05, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայտնի հասարակական գործիչ, Խաղաղության հիմնադրամի վարչության նախագահ, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Անատոլի Կարպովը Հայաստանում մշտապես ցանկալի հյուր է, եւ մեր երկրում ոչ միայն լավ են հիշում նրա շախմատային հաջողություններն, այլեւ քաջատեղյակ են հասարակական գործունեությանը:

Անատոլի Կարպովի խոսքով` 1983թ. գործող Խաղաղության հիմնադրամը մասնաճյուղեր ունի աշխարհի 27 երկրներում եւ բազմաբնույթ գործունեություն է ծավալում: Նա նշել է, որ 1988թ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հիմնադրամն առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց աղետյալներին:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Կարպովն ասել է, որ մտադիր են հոկտեմբեր ամսին Հայաստանում կազմակերպել ռուսական մի շարք ձեռնարկությունների արտադրանքի ցուցադրությունը: Նա բարձր է գնահատել Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ակտիվ աշխատանքը:

Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի շախմատային հաջողությունների, շախմատի զարգացման հեռանկարի վերաբերյալ: Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոնը Հայաստանի օլիմպիական հավաքականի հաղթանակի հիմնական գրավականներից մեկը համարել է թիմային ոգին: Նկատելով, որ ազգային հավաքականներին օգնելն ու օժանդակալը Հայաստանում համարվում է պատվաբեր գործ, նա ասել է, որ նման մոտեցումն, անշուշտ, տալիս է իր արդյունքները:

← Վերադառնալ