Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
04, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարների երեւանյան խորհրդակցության մասնակիցների պատվիրակությանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ-ի ներքին գործերի նախարարների երեւանյան խորհրդակցությունն առաջինն է այս ձեւաչափով:
Հանրապետության Նախագահն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրավապահ մարմինների համագործակցությունն ամենաարդյունավետներից մեկն է եւ նշել է, որ այս ոլորտում խնդիրները բոլորի համար գրեթե նույնական են, ինչը փոխգործակցության համար լավ հիմք է ստեղծում: Նա կարեւորել է նաեւ Կազմակերպության շրջանակում անդամ-երկրների երկկողմ առավել սերտ գործակցությունը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեւանյան խորհրդակցության աշխատանքը գնահատելով արդյունավետ, նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորմանը, որի մասին որոշում ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` փետրվարի 4-ին Մոսկվայում կայացած արտահերթ գագաթնաժողովում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ ժամանակի պահանջներին ու թելադրանքին համապատասխան իրավապահ մարմինների առջեւ ծառանում են մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու նոր խնդիրներ, որոնք պահանջում են ջանքերի համատեղում, սերտ գործակցություն: Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարեւոր խնդիր է համարվել կադրերի պատրաստումն ու համակարգի տեխնիկական վերազինումը: