20
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Գրիգոր Ամալյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մոտեցումներն առկա խնդիրների լուծման եւ ոլորտի զարգացման վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը, կիսելով հեռուստառադիոհաղորդումների որակի վերաբերյալ վերջին շրջանում արձանագրված հասարակական մտահոգությունները, ընդգծել է որակական փոփոխությունների անհրաժեշտությունը, կարեւորել է նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ գործընթացին:

Հանրապետության Նախագահը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին հանձնարարել է առաջարկել ձեւաչափ, որը հնարավորություն կտա քաղաքացիական եւ հասարակական կառույցներին ներազդել հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակային բաղադրիչի վրա:

← Վերադառնալ