Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յուրի Չայկան բարձր են գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակը եւ ընդգծել ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների կողմից այսօր ստորագրված հուշագրի կարեւորությունը:
Հանրապետության Նախագահն ու ՌԴ գլխավոր դատախազը համաձայնել են, որ Հուշագրի առաջնային ուղղությունների իրականացումը կնպաստի դատախազական մարմինների գործունեության բարելավմանը` տարբեր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ահաբեկչության դեմ պայքարին եւ այլն: