Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
12, 2008
Տեղի է ունեցել Երեւանի Պետական Համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը
Այսօր տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը, որը նախագահել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստում ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը ներկայացրել է համալսարանի 2007-2008 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Նա ասել է, որ բուհի գործունեությունը բոլոր ուղղություններով միտված է եղել մայր կրթօջախի զարգացմանը, ներհանրապետական եւ միջպետական գիտակրթական ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացմանը: Ըստ Արամ Սիմոնյանի, ժամանակի հրամայականի թելադրանքով եւ բուհական կրթությանը ներկայացվող արդի միջազգային պահանջներին համապատասխան` հաշվետու տարում ԵՊՀ-ում շարունակվել են ուսումնական գործընթացի կատարելագործման, համակարգային փոփոխությունների, ուսուցման տեխնոլոգիական հենքի զարգացման ու նորացման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման ուղղությամբ աշխատանքները: Նրա խոսքով, որոշակի առաջընթաց է արձանագրվել կրթության կազմակերպման աշխատանքի բարելավման եւ մեթոդների նորացման, կրթության բովանդակության հարստացման ու որակի բարձրացման առումով:
Արամ Սիմոնյանը ուրախալի փաստ է համարել, որ տարեցտարի ավելանում է այն ասպիրանտների եւ ուսանողների թիվը, ովքեր ցանկանում են մասնակցել գիտահետազոտական աշխատանքներում: Ռեկտորը տարվա կարեւորագույն նորամուծություններից է համարել սփյուռքագիտության ամբիոնի հիմնումը:
Խորհրդի անդամների կողմից համալսարանի 2007-2008թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը հավանության է արժանացել եւ գնահատվել բավարար:
Նիստում լսվել է նաեւ ԵՊՀ 2008 թ-ի եկամուտների եւ ծախսերի կատարողականը, որին Խորհրդի նիստին ներկա անդամները միաձայն հավանություն են տվել: Հաստատվել է նաեւ ԵՊՀ 2009 թ-ի ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվը:
Օրակարգային հաջորդ հարցը, որին անդրադարձել են ԵՊՀ խորհրդի անդամները, վերաբերել է ԵՊՀ 2009/2010-2013/2014 ուսումնական տարիների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթներին:
Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ նման պլանավորումը համալսարանի հիմնական անելիքները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն իրականացնելու նպատակ է հետապնդում: Տվյալ ռազմավարությունը` նպատակների, խնդիրների, առանձին գործողությունների, պատասխանատուների եւ համապատասխան ռեսուրսների լրակազմով,մշակվում է բուհի առաջընթացն ապահովելու, արդյունավետ կառավարում իրականացնելու եւ բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով:
ԵՊՀ 2009/2010-2013/2014 ուսումնական տարիների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթները եւս բուհի խորհրդի անդամների կողմից հավանության են արժանացել: