Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
25
12, 2008
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշելով, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը կարող է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ հրավիրել եւ վարել, Սերժ Սարգսյանն ասել է, թե ընթացիկ տարում առաջին անգամ է օգտվում այդ իրավունքից։ Նա առաջարկել է նիստն սկսել առաջադրված օրակարգով` քննարկելով պաշտպանության ոլորտին վերաբերող հարցը, որից հետո հայտարարել ընդմիջում եւ օրակարգի մնացած հարցերը քննարկել ՀՀ վարչապետի վարած նիստի շրջանակում։
Նիստն սկսվել է ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած` «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ՀՀ ՊՆ քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկումով։ Որոշումն ընդունվել է` հնչած առաջարկությունները հաշվի առնելով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշյալ որոշման կապակցությամբ, ընդգծել է, որ այսպիսով, փաստորեն, մենք պաշտպանության բնագավառում մոտենում ենք բարեփոխումների ավարտին. «Եվս մի քանի օր եւ վերջնականապես կունենանք պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կառուցվածքները, ֆունկցիաներն ամբողջովին կտարանջատվեն, եւ մեր պաշտպանության նախարարությունն արդեն կգործի նոր պայմաններով։ Կարծում եմ, որ սրանք ճիշտ որոշումներ էին։ Այս ճանապարհը մենք անցնում ենք արդեն երեք ու կես տարի։ Այդ տարիների ընթացքում հաջողվել է որոշակի նախապատրաստական աշխատանք կատարել, եւ կարծում եմ, որ այս որոշումներով մեր պետության պաշտպանողականությունն ավելի կամրապնդվի»։
Կառավարության նիստի ընդմիջմանը ՀՀ նախագահը կառավարության անդամներին շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։